Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Կանի այդ քայլը, քանի որ պոչը Ալիևի ոտքի տակ է

Կանի այդ քայլը, քանի որ պոչը Ալիևի ոտքի տակ է
31.05.2024 | 13:25

Սողացող պատերազմ. սա է այն հասարակ, պարզունակ ձևակերպումը, որով ուղղորդվում են մեր թշնամիները։

Ադրբեջանը և Թուրքիան ժամանակին ճոխ խոստումներով Նիկոլից ստացան Արցախը հանձնելու համաձայնություն, ապա, ձեռքի տակ ունենալով դավաճանության անհերքելի փաստեր, շանտաժի միջոցով աստիճանաբար սկսեցին պոկել այլ տարածքներ ևս։

Այսօր էլ, երբ դավաճանությունն ու գործարքը այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, արդեն Նիկոլը իշխանության մնալու համար օգտագործում է ապագայի իր պատկերացումների մասին ճոխ խոստումներ, բայց դրանք հանդիպում են Ալիևի ու Էրդողանի նոր պայմաններին։

Եթե այսքան տարածք էլ գործարքով հանձնես, այսքան բան ենք խոստանում անել Հայաստանի համար, մեծ փողեր բերել, ճանապարհներ բացել, երկաթուղի աշխատեցնել և այլն։ Երբ դա էլ է հանձնում, նորից երեք մատի կոմբինացիա են ցույց տալիս ու էլի անցնում շանտաժի լեզվի՝ կտաս այսքանն էլ, հակառակ դեպքում նախորդ արածների մասին աշխարհը ճշմարտությունը կիմանա։

Հիմա էլ Ալիևն ասում է՝ ճանաչիր Խոջալուի, այսպես կոչված, ցեղասպանությունն ու ներողություն խնդրիր։

Կարծում եմ՝ Նիկոլը կանի այդ քայլը, քանի որ նրա պոչը Ալիևի ոտքի տակ է։

Սողացող պատերազմը հենց դա է, երբ աստիճանաբար ու դանդաղ քայլերով առաջ են գնում՝ մինչև հակառակ կողմի ամբողջական կազմալուծում։

2020-ի տաք պատերազմի ժամանակ մենք ավելի քիչ տարածքներ ու ռեսուրսներ ենք կորցրել, քան՝ 2020-2024 թվականների թվացյալ խաղաղության, իսկ իրականում՝ սողացող պատերազմի ընթացքում։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1883

Մեկնաբանություններ